կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
«Օմիկրոն» շտամ գրանցված մի շարք երկրներից եկող քաղաքացիների համար սահմանափակումներ կկիրառվեն. Ավանեսյան

«Օմիկրոն» շտամ գրանցված մի շարք երկրներից եկող քաղաքացիների համար սահմանափակումներ կկիրառվեն. Ավանեսյան

Կորոնավիրուսի վարակը մուտացվում է, և Հարավաֆրիկյան Հանրապետությունում հայտնաբերված շտամի վերջին ենթատեսակը «Օմիկրոն» անվանումն է ստացել։ Վիրուսի մուտացման աստիճանը բավական մեծ է, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Հետևելով ԱՀԿ-ի հաղորդագրություններին՝ նախատեսում ենք որոշ սահմանափակող միջոցառումներ կիրառել տվյալ երկրներից եկող քաղաքացիների համար, մինչև օրվա վերջ կունենանք հստակ սահմանափակումների նոր կազմը», - ասաց նախարարը։

Ավանեսանի խոսքով՝ նախատեսում են մի շարք երկրներից, մասնաորապես, ՀԱՀ-ից, Բոթսվանայից, Նամիբիայից, Մոզամբիկից, Լեսոտոից,  Մադագասկարից և Տանզանիայից եկող քաղաքացիների համար մուտքը ՀՀ ժամանակավորապես սահմանափակել։

Ավանեսյանը հույս հայտնեց՝ նոր շտամի դեպքում ևս պատվաստումների արդյունավետությունը կպահպանվի։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: