կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ոմանք որպես ընդդիմադիր կուսակցություն են պատկերացրել Հանրային խորհուրդը. Ստյոպա Սաֆարյան

Ոմանք որպես ընդդիմադիր կուսակցություն են պատկերացրել Հանրային խորհուրդը. Ստյոպա Սաֆարյան

«Ես որևէ մեկի հեռացմամբ շահագրգռված չեմ եղել»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում  ասաց  Հանրային խորհրդի նախագահ Ստեփան Սաֆարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինքն է շահագրգռված եղել, որ  ՀԽ նախկին նախագահ Վազգեն Մանուկյանի հեռանա պաշտոնից։

Նրա խոսքով՝ առաջին իսկ օրվանից իր ցանկությունն է եղել հստակեցնել, թե ինչով են զբաղվում այդ կառույցում. «Ես ականատես եմ եղել այդ մարմինը քաղաքական խաղերում օգտագործելու անթաքույց նկրտումների։ Գագաթնակետը այն եղավ, երբ Հանրային խորհրդի վերջին նիստում ՀԽ նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը շարադրեց մի բան, որին ես չէի կարող չընդդիմանալ: Դա  Հանրային խորհրդի առաքելության վերասահմանմանն էր վերաբերում, որի նպատակը հասարակությանը իշխանությանը դեմ տրամադրելն էր»:

Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ իրենց միջև հակասությունները գագաթնակետին են հասել այդ ելույթից հետո, երբ ակնհայտ է եղել, որ իր և Վազգեն Մանուկյանի պատկերացումները Հանրային խորհրդի վերաբերյալ տարբեր են:

«Ոմանք որպես ընդդիմադիր կուսակցություն են պատկերացրել Հանրային խորհուրդը: Մեր այն գործընկերները, որ կշարունակեն Հանրային խորհուրդը դիտարկել ոչ թե որպես խորհրդատու մարմին, այլ քաղաքական խաղերին մասնակցող մարմին, ակնհայտ է, որ կա’մ ես պիտի այնտեղ անելիք չունենամ, կա’մ տվյալ անդամները»,- ասաց Ս.Սաֆարյանը:

 

  • Կիսվել: