Օգոստոսի 8–ից հետո մենք ապրում ենք բոլորովին ուրիշ Հարավային Կովկասում, նոր Հայաստանում. Փաշինյան
Սպիտակ տանը տեղի ունեցած գագաթնաժողովը շրջադարձային է։ Այս մասին ՀՀ ժողովրդին ոհասցեագրված իր ուղերձում ասաց է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա իր խոսքում հիշեցրեց, թե ինչ փաստաթղթեր են ստորագրվել Վաշինգտոնում։
«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության է հաստատվել, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության է հաստատվել։ Օգոստոսի 8–ից հետո մենք ապրում ենք բոլորովին ուրիշ Հարավային Կովկասում, նոր Հայաստանի Հանրապետությունում։ Խաղաղությունը մեզ համար անծանոթ իրողություն եւ օտարոտի կյանք է, եկեք չթերագնահատենք այս իրողությունը։ Մենք զրոյից պետք է սովորենք՝ ինչ է նշանակում խաղաղ ապրել, ինչպիսին է խաղաղությունը»,– ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ խաղաղությունը պետք է լուսավորի նաեւ մեր նահատակների հոգիները։
«Հայաստանն ապաշրջափակվում է 30 տարի անց։ Մենք՝ երրորդ հանրապետության քաղաքացիներս չգիտենք, թե ինչ է նշանակում ապրել խաղաղության պայմաններում, աշխատել խաղաղության պայմաններում, դա մեզ անծանոթ զգացում է, որովհետև մեր անկախության առաջին օրից մենք ապրել ենք կոնֆլիկտի մթնոլորտում, պատերազմի կամ ոչ պատերազմ-ոչ խաղաղություն իրավիճակում։ Այս մասին այսօր ուղերձի ընթացքում նշեց Նիկոլ Փաշինյանը։
«Մենք զրոյից պետք է սովորենք, թե ինչ է նշանակում խաղաղ ապրել, իմանանք, թե ինչ է նշանակում խաղաղություն, ինչպիսին է այն և ինչ տեսք ունի»,-ասաց Փաշինյանը:


