հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Օգոստոսի 23-ը խորհրդանշական է Հայաստանի և յուրաքանչյուր քաղաքացու համար. Էդուարդ Աղաջանյան

Օգոստոսի 23-ը խորհրդանշական է Հայաստանի և յուրաքանչյուր քաղաքացու համար. Էդուարդ Աղաջանյան

Օգոստոսի 23-ը խորհրդանշական է Հայաստանի և յուրաքանչյուր քաղաքացու համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը:

՛՛31 տարի առաջ ՝1990 թվականի այս օրը, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի կողմից ընդունվեց Հայաստանի Անկախության հռչակագիրը։

Պատմական այդ փաստաթուղթը, որին տանող երկար ճանապարհը լի էր դժվարություններով և մարտահրավերներով, հիմք դարձավ Հայաստանի անկախ ապագայի համար։

Ուստի, որպես Անկախության ապագայի լիիրավ կրող և կերտող՝ յուրաքանչյուրիս պարտքն է ամենօրյա աշխատանքով կենտրոնացնել ողջ ներուժը՝ մեր հիմնարար սկզբունքներին և համամարդկային արժեքներին հավատարիմ մնալու, անկախ, ինքնիշխան պետականությունը ամրապնդելու, և, վերջապես, տարածաշրջանում և միջազգային հարթակներում անկախ,հզոր և զարգացող Հայաստանը ներկայացնելու ուղղությամբ։

Շնորհավորում եմ բոլորիս՛՛,-նշել է նա։

Նշենք, որ օգոստոսի 23-ը Անկախության հռչակագրի ընդունման օրն է:

  • Կիսվել: