երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Օգոստոսի 17-ին ԱԺ արտահերթ նիստ կգումարվի

Օգոստոսի 17-ին ԱԺ արտահերթ նիստ կգումարվի

Կառավարության որոշմամբ, օգոստոսի 17-ին, ժամը 11:00-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվի։ Ինչպես տեղեկանում ենք Կառավարության որոշումից, օրակարգում «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն է։

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին 2021 թվականի օգոստոսի 17-ին, ժամը 11:00-ին գումարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` հետեւյալ օրակարգով`

1) «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

(առաջին ընթերցում)

(երկրորդ ընթերցում)

2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի նախաձեռնողի ներկայացուցիչ է նշանակվել Հայաստանի Հանրապետության ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը:

3. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացնել «2021

թվականի օգոստոսի 17-ին գումարված՝ Հայաստանի Հանրապետության Ազգային

ժողովի արտահերթ նստաշրջանի օրակարգային հարցի քննարկման հատուկ ընթացակարգի մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագիծը»,– ասվում է Կառավարության որոշման մեջ։

 

  • Կիսվել: