կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ողջունում ենք ԵՄ որոշումը` ամբողջական քաղաքացիական առաքելություն Հայաստան ուղարկելու կապակցությամբ․ Միրզոյան

Ողջունում ենք ԵՄ որոշումը` ամբողջական քաղաքացիական առաքելություն Հայաստան ուղարկելու կապակցությամբ․ Միրզոյան

Ողջունում ենք ԵՄ որոշումը` ամբողջական քաղաքացիական առաքելություն ուղարկել Հայաստան։ Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը․

«Մենք պատրաստակամորեն կհամագործակցենք առաքելության հետ և կաջակցենք դրա գործունեությանը։

Առաքելությունը կնպաստի տարածաշրջանի խաղաղությանը, կայունությանն ու անվտանգությանը»։

Ըստ հաղորդագրության՝ առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղում վստահության ձևավորմանը և ապահովել ԵՄ կողմից աջակցվող Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերին նպաստող միջավայր:

Առաքելությունը կունենա 2 տարվա մանդատ, կենտրոնակայանը կլինի Հայաստանում։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: