շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ողջունում ենք ցանկացած հարթակ, որը միավորում է ՀՀ-ին և Ադրբեջանին՝ կառուցողական բանակցությունների համար. Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիային Իռլանդիայի  դեսպան

Ողջունում ենք ցանկացած հարթակ, որը միավորում է ՀՀ-ին և Ադրբեջանին՝ կառուցողական բանակցությունների համար. Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիային Իռլանդիայի դեսպան

Մեծ Բրիտանիան ողջունում է ցանկացած հարթակ, որը միավորում է Հայաստանին և Ադրբեջանին կառուցողական բանակցությունների համար: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիային Իռլանդիայի նորանշանակ դեսպան Ֆերգուս Օուլդը, տեղեկացնում է ԱՊԱ-ն:

Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Մեզ համար ամենակարևորն է տեսնել, որ ապագան կերտվում է երկխոսության, այլ ոչ թե բռնությունների միջոցով։ Մենք հատկապես ցանկանում ենք տեսնել ակտիվ, նշանակալի գործընթաց բանակցություններում։ Մեծ Բրիտանիան անմիջական մասնակցություն չունի բանակցություններում, բայց մենք պատրաստ ենք մեր ուժերի չափով օգնել բոլորին՝ մոտեցնելու կողմերին՛՛:

Այս տարածաշրջանում վերջին տասնամյակների անկայունությունը, ըստ դեսպանի, որևէ մեկին չի օգնել՛՛, մինչդեռ, նրա համոզմամբ, Հարավային Կովկասը ՛՛ռազմավարական և տնտեսական մեծ ներուժ՛՛ ունի:

  • Կիսվել: