երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ողջունում եմ Հայաստանում ԵՄ դիտորդական կարողությունների գործարկումը. Ռումինիայի ԱԳՆ

Ողջունում եմ Հայաստանում ԵՄ դիտորդական կարողությունների գործարկումը. Ռումինիայի ԱԳՆ

Ռումինիայի ԱԳ նախարար Բոգդան Աուրեսկուն իր թվիթերյան էջում գրառում է արել՝ կապված Հայաստանում ԵՄ դիտորդական կարողությունների գործարկման հետ:

Նա, մասնավորապես, գրել է. ՛՛Ողջունում եմ Հայաստանում ԵՄ դիտորդական կարողությունների գործարկումը, ինչպես որոշվել է Արտաքին գործերի խորհրդի կողմից՝ հիմնվելով անցյալ տարի իմ՝ գործընկերներիս հետ Հարավային Կովկաս կատարած այցից հետո ներկայացրած առաջարկի վրա, որի հիմքում ընկած է Պրահայում հոկտեմբերի 6-ին ձեռք բերված քաղաքական պայմանավորվածությունը՛՛:

  • Կիսվել: