ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Ոչ»-ը ո՞նց կարա «Այո»-ին ասի ո՛չ. Սասուն Միքայելյան

«Ոչ»-ը ո՞նց կարա «Այո»-ին ասի ո՛չ. Սասուն Միքայելյան

Ինչպես արդեն տեղեկացրել ենք այսօր «Այո»-ի քարոզարշավն է ընթանում Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում:

ԵԿՄ նախագահ, պատգամավոր Սասուն Միքայելյանն իր ելույթում ներկայացրեց, թե ըստ իրեն՝ ինչոը պետք է Սահմանադրական հանրաքվեին ասել «այո»։

««Այո»-ն մեր անկախ պետության պատմությունն է, թավշյա հեղափոխությունն է, մեր հոգեբանություն է, մեր պետականությունն է, մեր սուրբ մայրերն են, որոնք զավակներ են տվել պատերազմին։ Այսօր նախորդ ռեժիմը մեր «այո»-ն մեր ձեռից վերցրել է, ամեն ինչ ձևավորել է իր ցանկությամբ որոշ անհատների միջոցով, որոնք չեն սիրել նաև մեր ժողովրդին: Ժողովրդին սիրող ղեկավարը երբեք ժողովրդին չի տանի ուրիշ ճանապարհով, որովհետև մենք հաղթանակ ենք տարել: Մենք մեր հաղթանակի արժեքն ու գինը չհասկացանք»,- ասաց Սասուն Միքայելյանը։

Նրա խոսքով՝ 1999թ-ի հոկտեմբերի 27-ից հետո մեզ մասնատել են, սարքել են «Սյունյաց», «Ապարան», «Մուշ» հայրենակցական միություններ. «Թավշյա հեղափոխությունից հետո փոխվել է ձեր հոգին, ձեր հոգեբանությունը, դուք տեսել եք ազատության բերկրանքը, բայց ընդհանուր մի մարմին պիտի ձևավորվի: Այդ մարմինը կձևավորվի, եթե մեր դատական իշխանությունները նորմալ աշխատեն։ Այսօր եկել ենք, ասենք՝ ասեք «ոչ» էդ տականքներին։ Այդ «ոչ»ը ձեր «այո»-ն է»։

Ըստ Սասուն Միքայելյանի, ՍԴ-ն այս տարիների ընթացքում միշտ հակահայկական, հակաօրինական օրենքներ է ձևավորել ու հաստատել, դրա համար, ըստ նրա, պետք է «այո» ասել, որպեսզի երկրում իսկապես փոփոխություններ լինեն։

«Նշածս բոլոր հանգամանքները տանում են «Այո»-ի։ Հետո «Ոչ»-ը ո՞նց կարա «Այո»-ին ասի ո՛չ»,- նշեց նա։

 

 

 

  • Կիսվել: