հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ոչ ոք իրավունք չունի առանց մեզ որոշելու հայ ժողովրդի և Արցախի ճակատագիրը. Օհանյան

Ոչ ոք իրավունք չունի առանց մեզ որոշելու հայ ժողովրդի և Արցախի ճակատագիրը. Օհանյան

Ճնշման ներքո՝ ՀՀ գործող իշխանությունները երկիրը տանում են խաղաղության կեղծ դարաշրջանի, այնինչ խաղաղությունը միակողմանի չի լինում, այն չեն մուրում, այլ ստանում են հզորությամբ, ազգային և միջազգային երաշխիքներով։ Այս մասին Գյումրիից մեկնարկած քայլերթի ժամանակ ասաց ԱԺ ՛՛Հայաստան՛՛ խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Խաղաղության երաշխիքը բանակն է, հզոր ուժային կառույցները, համախմբվածությունը՛՛:

Օհանյանի խոսքով՝ հայրենիքի ճակատագրով մտահոգ քաղաքացիների պայքարը հենց հայրենիքը հզորացնելուն է ուղղված։ Նա հավելեց, որ եկել է պահը՝ ուղղելու ողնաշարը և ասելու, որ մե՛նք ենք այս տարածաշրջանի տերը:

՛՛Ոչ ոք իրավունք չունի առանց մեզ որոշելու հայ ժողովրդի և Արցախի ճակատագիրը՛՛,-իր խոսքը եզրափակեց Սեյրան Օհանյանը:

  • Կիսվել: