երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Ոչ ոք չի խոսում Հայաստանի Հանրապետության տարածքների զիջման մասին, կլինի Սև լիճ, թե կլինեն բարձունքներ, հարթավայրեր․ Խաչատուրյան

Ոչ ոք չի խոսում Հայաստանի Հանրապետության տարածքների զիջման մասին, կլինի Սև լիճ, թե կլինեն բարձունքներ, հարթավայրեր․ Խաչատուրյան

«Ոչ ոք չի խոսում Հայաստանի Հանրապետության տարածքների զիջման մասին, կլինի Սև լիճ, կլինեն բարձունքներ՝ 12 ամսվա ձյունով ծածկված, թե կլինեն հարթավայրեր»։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը։

Նա հավելեց` ՀՀ 29.8 հազար քառակուսի կիլոմետր տարածքից ոչ մի սանտիմետր չի հանձնվելու.

«Վարչապետը ԱԺ ամբոնից մի քանի անգամ դրա մասին խոսել է, որ խաղաղության օրակարգը չի նշանակում լինել չպաշտպանված, խաղաղության օրակարգը չի նշանակում մեր տարածքների զիջում։ Դա հստակ է ասվել և դա պետական քաղաքականություն է։ Այո, մենք գնալու ենք սահմանազատման, այո, մենք մեր տարածքները չենք զիջելու։ Եվ որ խնդիրները, որոնք վիճելի են այսօր, պետք է լուծվեն առայժմ եռակողմ բանակցությունների արդյունքում»։

Ըստ նախարարի՝ նաև առաջարկ է եղել հայկական կողմից՝ եթե եռակողմից բացի կլինեն այլ առաջարկներ ԵԱՀԿ-ի կամ այլ կառույցների շրջանակներում, Հայաստանը պատրաստ է դրանք ընդունել։

  • Կիսվել: