երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ոչ մի կասկած չունեմ, որ առաջիկայում Երևանն ավելի լավ է կառավարվելու. Փաշինյանը՝ Մարությանին անվստահություն հայտնելու մասին

Ոչ մի կասկած չունեմ, որ առաջիկայում Երևանն ավելի լավ է կառավարվելու. Փաշինյանը՝ Մարությանին անվստահություն հայտնելու մասին

Ոչ մի կասկած չունեմ, որ առաջիկայում Երևանն ավելի լավ է կառավարվելու. Փաշինյանը՝ Մարությանին անվստահություն հայտնելու մասին

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Այս առումով ուզում եմ ուշադրություն հրավիրել մի կարևոր փաստի վրա. մենք շատ երկար միջազգային կազմակերպությունների հետ բանակցությունների արդյունքում Երևանում ունեցանք քաղաքապետի անուղղակի ընտրություններ, որի իմաստն էր` կա ավագանի և կա քաղաքապետ, ինչպես նաև առաջին քաղաքապետւ, որը էլի ավագանու անդամ է։ 2021թ-ին մեր քաղաքական բարեփոխումների ամենակարևոր հատվածն էր, որ 4000-ից ավել բնակչություն ունեցող բոլոր համայնքների ընտրությունները դարձնենք համամասնական ցուցակով, որտեղ ընտրվում է կուսակցությունը և ոչ թե անձը։ Այստեղ շատ պարզ հարց կա` ո՞վ է կառավարում քաղաքը, ո՞րն է քաղաքի կառավարման գերագույն մարմինը, այդ մարմինն ավագանին է և քաղաքապետն էլ ընտրվել է կուսակցական ցուցակով։ Երևանում իրականացվում է ՛՛Իմ քայլը՛՛ դաշինքի նախընտրական ծրագիրը։ Ինչպես վարչապետ չի կարող լինել որևէ մեկը՝ առանց խորհրդարանական մեծամասնության, այնպես էլ որևէ մեկը քաղաքապետ չի կարող լինել՝ առանց ավագանու մեծամասնության։ Այն բոլոր որոշումները, որոնք ընդունվել են, ընդունվել են կառավարության և ավագանու կողմից։ Երևանի քաղաքապետը քաղաքական, ռազմավարական նշանակության ոչ մի քայլ, գործողություն չի կարող անել առանց ավագանու՛՛:

Ըստ Փաշինյանի՝  որոշումները կայացրել է ավագանին, և այստեղ առկա է ինստիտուտի կայացման խնդիր։

Նա նշեց. ՛՛Ոնց որ ես ասեմ՝ գործ չունեմ խորհրդարանական մեծամասնության հետ, ինձ չի հետաքրքրում խորհրդարանական մեծամասնությունը։ Այստեղ կան նաև այլ հարթություններ` քաղաքական, բարոյական։ Կարևոր եմ համարում, որ ՛՛Իմ քայլը՛՛ խմբակցությունը սկզբունքայնություն դրսևորեց և կայացրեց քաղաքականապես ճշգրիտ և գրագետ որոշում։ Առաջիկայում կտեսնենք` Երևան քաղաքն ավելի լա՞վ կկառավարվի, թե՞ ավելի վատ, ու ոչ մի կասկած չունեմ, որ ավելի լավ է կառավարվելու, որովհետև, երբ ինստիտուտի աշխատանքը առողջ է, այդ առողջությունը կարտահայտվի նաև Երևան քաղաքի վրա՛՛:

  • Կիսվել: