չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Գյումրիում ՔՊ-ն հավաքել է  ամենաշատ ձայները, ՔՊ-ն չի պարտվել. Արմեն Խաչատրյան

Գյումրիում ՔՊ-ն հավաքել է ամենաշատ ձայները, ՔՊ-ն չի պարտվել. Արմեն Խաչատրյան

«Շատ թեկնածուների պարագայում բնականաբար 50+1 հավաքելը շատ դժվար է, գուցե  և անհնար, ամեն դեպքում մեր թեկնածուն շատ լուրջ ձայներ է  հավաքել և ամենաշատ ձայները, դա վկայում է, որ բավականին լուրջ վստահություն ունի Գյումրիում»,- ԱԺ-ում լրագրողներին հետ ճեպազրույցի ընթացքում այս մասին ասաց ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանը: Նշելով, որ  ՏԻՄ ընտրություններում, եթե թեկնածուները շատ են լինում արդեն գործում են բարեկամ, ծանոթ հարաբերությունները:

«ՔՊ-ն հավաքել է  ամենաշատ ձայները, ՔՊ-ն չի պարտվել, պարտվել ենք նրանով, որ համայնքի ղեկավարը գուցե և չլինի ՔՊ կուսակցության անդամը: Իշխանության առջև դրված խնդիրը եղել է ընտրություններն արդար անցկացնելը,  ինչը կարելի է   ասել ամբողջությամբ ապահովել ենք»,- նշեց նա ու հավելեց, որ իրադարձությունների հետագա զարգացումը դեռ պարզ չէ: 

  • Կիսվել: