չորեքշաբթի, հունիս 12
12 / 6 / 2024
Ոչ մեկին չի ներվելու հեղափոխության տապալումը․ Արման Բաբաջանյան

Ոչ մեկին չի ներվելու հեղափոխության տապալումը․ Արման Բաբաջանյան

Հունվարի 28-ին Ոստիկանության կողմից հանրային ակտիվություն ցուցաբերող մի քանի անհատների բերման ենթարկելու փաստը, հատկապես այդ գործողության ձևը իրավացիորեն մտահոգություններ են առաջացրել հանրության լայն շերտերի շրջանում՝ առիթ դառնալով իշխանությանն ուղղված ոչ անհիմն քննադատության համար, որ վերջինս ոստիկանությունն օգտագործում է քաղաքական նպատակներով, քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու մղումով: Այս մասին ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում։

 

Ոստիկանությունը դեռևս հանդես չի եկել տեղի ունեցածի վերաբերյալ որևէ պարզաբանմամբ, ինչն արդեն իսկ դատապարտելի է, քանի որ այդ անձանց բերման ենթարկելիս կիրառվել են կոպիտ, ոմանց դեպքում բռնի մեթոդներ՝ ստեղծելով անհամաչափության տպավարություն: Անկախ ոստիկանության պարզաբանումներից սակայն կատարվածը խստորեն դատապարտելի է, դատապարտելի է անգամ այն պարագայում, որ բեման ենթարկվածները աչքի են ընկնում քաղաքականության ու քաղաքավարության սահմանագծն անցնող վարքագծով, հանդես են գալիս հայհոյախառը հռետորաբանությամբ: Դա սակայն, որևէ կերպ չի արդարացնում ոստիկանության գործողությունները, որոնք որևէ աղերս չունեն այդ անձանց հանրային գործունեության հետ և հիմնված են նախկինը հիշեցնող արատավոր պրակտիկայի վրա, երբ իշխանության ընդդիմախոսները բերման էին ենթարկվում ապօրինի զենք կամ թմրանյութ պահելու շինծու կասկածանքով: Տեղի ունեցածը, օբյեկտիվորեն լայն արձագանք է ստացել մամուլում և սոցիլական ցանցերում, որտեղ բացի դատապարտումներից կամ տարակուսանքից, կարելի է հանդիպել բավական վտանգավոր մի թեզի առ այն, որ կատարվածը կարող է հիմք դառնալ ոսիկանությունը ցրելու, լուծարելու համար:

Կա տպավարոթյուն, որ այդ թեզը շրջանառվում է ոչ պատահականորեն, հնարավոր է անգամ՝ ուղղորդված՝ ինչ-ինչ այլ, այս պահին անտեսանելի նպատակներով: Այս թեզը, կրկնում եմ վտանգավոր է և պետք է թույլ չտալ, որպեսզի այն հայտնվի հանրային-քաղաքական օրակարգում: Ճիշտ հակառակը՝ անհրաժեշտ է օրակարգ բերել ընդհանրապես իրավապահ մարմինների, մասնավորապես՝ Ոստիկանության արմատական, համակարգային ու կառուցվածքային բարեփոխման հարցը: Այդպիսի բարեփոխումները կենսական անհրաժեշտություն են ոստիկաանության համար: Դրանք պետք է կատարվեն բացառապես ինստիտուցիոնալ, համակարգային հիմքի վրա՝ բացառելով որևէ սուբյեկտիվ գործոնի ազդեցություն: Որպես բարեփոխումների նշաձող պետք է սահմանել Ոստիկանության հաշվետվողականության ու վերահսկելիության խնդիրը, որը կարող է լուծվել միայն կառուցվածքային բարեփոխումների ճանապապարհով: Դրա ամենատեսանելի եղանակը Ոստիկանության կարգավիճակի փոփոխությունն է՝ վարչապետին ուղիղ ենթակա մարմնից այն կարող է և պետք է դառնա խորհրդարանի առջև հաշվետու նախարարություն:

Ընդ որում, արդյունավետ կարող է լինել այն կառուցվածքային համաձուլումը, որի պայմաններում Ներքին գործերի նախարարը կլինի քաղաքական նշանակմամբ պաշտոնյա, իսկ պրոֆեսիոնալ առումով Ոստիկանության կառուցվածքից կնշնակվի Ոստիկանապետ: Այս մոդելը բավական արդյունավետ կերպով գործում է զինված ուժերի պարագայում և արտակարգ իրավիճակների նախարարության համակարգում։ Այն հնարավոր է կիրառել նաև Ոստիկանության դեպքում՝ բնականաբար հաշվի առնելով վերջինիս առանձնահատկությունները: Այս ճանապարհով մենք մի կողմից ոստիկանական համակարգը կդարձնենք հաշվետու խորհրդարանի առաջ, մյուս կողմից՝ ունենալով պրոֆեսինոալ ոստիկանապետ, կբացառենք այդ կառույցի օգագործումը կամայական, քաղաքական նպատակներով: Այս բարեփոխումները պետք է զուգակցվեն ընհանրապես իրավապահ մարմիններում, մասնավորապես՝ ոստիկանությունում բարեվարքության նոր ու անշեղորեն գործող կանոնների հաստատմամբ, որոնք կբացառեն ոստիկանության կողմից սեփական լիազորություններից դուրս գալու արատավոր պրակտիկան: Շատ է խոսվում այն մասին, որ իրավապահ մարմիններում, այդ թվում ոստտիկանությունում շատ են նախկին իշխանությունների հետ օրգանապես կապված կադրերը, որոնք շարունակում են ծառայել նախկին համակարգին:

Այդ տեսակետի մեջ կա ճշմարտության հատիկ, այո, օբյեկտիվորեն իրավապահ մարմիններում, ինչպես և պետական կառավարման համակարգում ընդհանրապես դեռևս բազմաթիվ են նախկին իշխանությունների հետ կապված կադրերը: Այդ խնդիրը սակայն հնարավոր չէ լուծել առանձին կարդերի փոփոխությամբ, աձանձին պաշտոնյաների պաշտոնանկությամբ: Դրա լուծման միակ արդյունավետ ճանապարհը համակարգային, ինստիտուցոինալ այնպիսի բարեփոխումներն են, այնպիսի մեխանիզմների ներդրումը, որոնք կբացառեն որևէ պաշտոնյայի կողմից սեփական լիազորությունների չարաշահումը՝ անկախ նրանց ունեցած ստվերային կապերից: Ոստիկանությունում և ընհանրապես իրավապահ մարմիններում համակարգային բարեփոխումների հարցը պետք է դարձնել մեր քաղաքական օրակարգի ամենաառանցքային թեմաներից մեկը: Դա պետք է զուգակցվի դատական համակարգի բարեփոխումների օրակարգով: Այլապես մենք ամեն մի առանձին միջադեպից հետո ստիպված ենք լինելու զուտ արձագանքողի դիրքերից անդրադառնալ այս կենսական խնդիրներին, առանց որոնց լուծման չի կարող կայանալ մեր բոլորի երազած իրավական պետությունը:

  • Կիսվել: