շաբաթ, օգոստոս 8
8 / 8 / 2026
ԱՀԿ-ն պահանջել է անհապաղ ազատ արձակել Եմենում կալանավորված ՄԱԿ-ի աշխատակիցներին

ԱՀԿ-ն պահանջել է անհապաղ ազատ արձակել Եմենում կալանավորված ՄԱԿ-ի աշխատակիցներին

Եմենում կալանավորված ՄԱԿ-ի հումանիտար աշխատակիցները պետք է անհապաղ և անվերապահ ազատ արձակվեն։ Համապատասխան հայտարարությունը X-ի իր էջում հրապարակել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։

«Մենք խորապես անհանգստացած ենք Եմենում ԱՀԿ-ի աշխատակիցների հետ միասին ՄԱԿ-ի այլ աշխատակիցների և հումանիտար աշխատողների համար»,-ասել է նա:

«Մենք սերտորեն աշխատում ենք ՄԱԿ-ի մեր գործընկերների հետ՝ ապահովելու նրանց անվտանգությունը։ Կոչ ենք անում անհապաղ և անվերապահ ազատ արձակել նրանց: Հումանիտար աշխատողները երբեք չպետք է թիրախավորվեն»,-ընդգծել է Գեբրեյեսուսը:

Իր հերթին, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլկեր Թյուրքը Ժնևում տարածած հայտարարության մեջ կոչ է արել ազատ արձակել իր ղեկավարած գերատեսչության վեց աշխատակիցներին, ինչպես նաև «մյուս անձանց, որոնք կալանավորվել են ՄԱԿ-ի, միջազգային կազմակերպության հետ կապերի պատճառով»։

«Ես կտրականապես մերժում եմ մեր աշխատակիցների հասցեին հնչող աղաղակող մեղադրանքները և խորապես մտահոգված եմ նրանց պահման պայմաններով»,-ասել է Թյուրքը:

  • Կիսվել: