երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ոչ մեկի ու ոչ մի «ուժի» մտքով չպետք է անցնի՝ զոռբայությամբ «տիրանալու» քաղաքական իշխանության. Պետրոսյան

Ոչ մեկի ու ոչ մի «ուժի» մտքով չպետք է անցնի՝ զոռբայությամբ «տիրանալու» քաղաքական իշխանության. Պետրոսյան

ՇՄ նախարար Ռոմանոս Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում ՛՛Հոգեվիճակ՛՛ վերտառությամբ գրառում է արել՝ կցելով լուսանկար:
 
Նա, մասնավորապես, նշել է. ՛՛10 ամսական կաղնու տնկիներ են՝ ստացված սերմից. դեռ որքան ջանք, նվիրում, կամք եւ անխոնջ աշխատանք է անհրաժեշտ, որպեսզի այս դալար շիվերը դառնան հաստաբուն կաղնի՝ ի զորու դիմակայելու հողմերին, փոթորիկներին ու բնական աղետներին...
 
Նույնը՝ պետականաշինությունն է.
 
Հ.Գ. Այսուհետ ոչ մեկի ու ոչ մի «ուժի» մտքով չպետք է անցնի՝ ընտրակաշառքով, կեղծ բարեպաշտության քողի տակ, զոռբայությամբ ու սոցիալ-տնտեսական կարողությունների միջոցով «տիրանալու» քաղաքական իշխանության, ունենալու «սեփական» խորհրդարանական խմբակցություն, աղճատելու ճշտի եւ սխալի, բարու եւ չարի, ոգեղենի եւ նյութականի՝ ի վերուստ նախանշած սահմանագիծը...՛՛:
 

  • Կիսվել: