ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ոստիկանությունն արձագանքել է իր հասցեին հնչեցրած՝ խոշտանգումներ կատարելու մասին մեղադրանքներին (տեսանյութ)

Ոստիկանությունն արձագանքել է իր հասցեին հնչեցրած՝ խոշտանգումներ կատարելու մասին մեղադրանքներին (տեսանյութ)

Ոատիանությունն արձագանքել է իր հասցեին հնչեցրած խոշտանգուներ կատարելու մասին մեղադրանքներին։ Մասնավորապես ըստ հաղորդագրության միջադեպին մասնակից երիտաարդը եղել է գինովցած։

"Քննությանը հայտնի տվյալներով՝ 28-ամյա երիտասարդը ընկերոջ հետ Հարավարևմտյան Ա-2 թաղամասում օղի էր օգտագործել։ Խմիչքը վերջացել էր, և ընկերոջ հետ, արդեն ոչ սթափ վիճակում, մեքենայով գնացել էին Օհանովի փողոցի սուպերմարկետ ՝ դարձյալ օղի գնելու։ Նա ոչ սթափ վիճակում և բարձր արագությամբ վարել էր մեքենան։ Ստուգվել է նրանց սթափության աստիճանը. երկուսն էլ ալկոհոլային հարբածության վիճակում էին։

Ոստիկանություն է հրավիրվել բուժխումբ։ Եվ երիտասարդը, հաշվի չառնելով կնոջ ներկայությունը, շարունակել է ոչ իրավաչափ վարքագիծը՝ դարձյալ հնչեցնելով հայհոյանքներ",- ասված է տարածած հայտարարության մեջ։

 

Հիշեցնենք, որ ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների՝ երիտասարը գնացել է երեխային դեղ գնելու, սակայն ոստիկանությունը նրա  նկատմամբ բռնություն կիրառելով բերման է ենթարկել։ Համաձայն հրապարակումների՝ երիտասարդին ոստիակնության բաժամնունքում խոշտանգել և ստորացրել են։

 

  • Կիսվել: