երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Ո՞վ է փրկել Սահակաշվիլին վրաց-օսական պատերազմի ժամանակ, ինչպե՞ս է հաջողվել նրան համոզել Վրաստանի տարածքով ռուսական զենք տեղափոխել Հայաստան․ բացառիկ մանրամասներ Սամվել Ֆարմանյանի մենագրությունից

Ո՞վ է փրկել Սահակաշվիլին վրաց-օսական պատերազմի ժամանակ, ինչպե՞ս է հաջողվել նրան համոզել Վրաստանի տարածքով ռուսական զենք տեղափոխել Հայաստան․ բացառիկ մանրամասներ Սամվել Ֆարմանյանի մենագրությունից

Բացառիկ մանրամասներ են գաղտնազերծված պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նախկին մամուլի խոսնակ Սամվել Ֆարմանյանի «Միայնակ ընդեմ ճակատագրի․ ֆուտբոլային դիվանագիտության հետնաբեմը» գրքում։ Դրանցից մեկը վերաբերում է արևմտյան առաջնորդների գնահատականներին, որ փակ դռների հետևում 2008 թ․ վրաց-օսական պատերազմից հետո տրվել են Վրաստանի նախկին նախագահ Սաակաշվիլիին։

Ֆրանսիայի նախագահ Սարկոզին, որ միջնորդական առաքելություն էր ստանձնել Վրաստանի ու Ռուսաստանի միջև պատերազմից հետո, Սարգսյանի հետ Ելիսեյան պալատում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, ինչպես գրված է գրքում, ասում է․ «Սահակաշվիլին ապուշ է, նա ոչ ադեկվատ որոշումներ կայացրեց»։ Հետո նաև ասում է, որ Վրաստանի նախագահը ողջ չէր լինի, եթե չլիներ ինքը։ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդն իր հերթին արդեն Բաղրամյան 26-ում Սարգսյանի հետ կայացած հանդիպման ժամանակ, ըստ հեղինակի վկայության, նույն բառերով է բնորոշում Միխեիլ Սաակաշվիլիին։

«Նա իրեն ապուշի նման պահեց»,- ասել է Ֆրիդը։ Ֆարմանյանի գրքում մանրամասներ են գաղտազերծվել նաև այն մասին, թե ինչպես է վրաց-օսական պատերազմից հետո հաջողվել Վրաստանի օդային տարածքով ռուսական հատուկ ռազմատրանսպորտային ինքնաթիռով Հայաստան տեղափոխել Ռուսաստանից ձեռք բերված կենսական նշանակության սպառազինությունը, այդ թվում և իսկանդերները։ Ինչպես շարադրված է գրքում, Վրաստանի նախագահ Սաակաշվիլիի համաձայնությունը Սարգսյանին հաջողվել է կորզել Վրաստանի ներքին գործերի այդ տարիների նախարար Վանո Մերաբիշվիլու գործուն աջակցությամբ։

  • Կիսվել: