շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ո՞րն էր Արցախ այցի նպատակը. Էդմոն Մարուքյանը պարզաբանել է

Ո՞րն էր Արցախ այցի նպատակը. Էդմոն Մարուքյանը պարզաբանել է

Այցի նպատակն էր մինչև Արցախի իշխանությունների պաշտոնավարման սահմանադրական ժամկետների ավարտը հանդիպել Արցախի գործող իշխանություններին և մեր երախտիքի խոսքը հայտնել այս տարիների ընթացքում նրանց կատարած աշխատանքի և մեր համագործակցության համար։ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն անդրադարձել է արցախյան այցին։

Նա, մասնավորապես, նշել է․

««Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի որոշմամբ՝ ես և Մանե Թանդիլյանն այցելել ենք Արցախ։ Այցի նպատակն էր մինչև Արցախի իշխանությունների պաշտոնավարման սահմանադրական ժամկետների ավարտը հանդիպել Արցախի գործող իշխանություններին և մեր երախտիքի խոսքը հայտնել այս տարիների ընթացքում նրանց կատարած աշխատանքի և մեր համագործակցության համար։

Մայիսի 10-ին և 11-ին հանդիպել ենք նախագահ Բակո Սահակյանի, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի, ինչպես նաև Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ։

Բակո Սահակյանի հետ քննարկել ենք Արցախի և Հայաստանի խորհրդարանական կապերի զարգացմանը, հայկական երկու պետությունների ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող տարբեր հարցեր:

Արցախի ԱԺ նախագահն էլ իր հերթին խոսելով երկու խորհրդարանների համագործակցության մասին՝ բարձր գնահատեց այն և համոզմունք հայտնեց, որ Արցախի Հանրապետության 7-րդ գումարման խորհրդարանի հետ կապերն ավելի կխորանան՝ հատկապես խմբակցությունների և մշտական հանձնաժողովների մակարդակում:

 

ԱՀ ԱԺ նախագահի հետ հանդիպմանը ներկա էին նաև նրա տեղակալ Վահրամ Բալայանը և ԱԺ «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը:

Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ քննարկել ենք հոգեւոր անվտանգությանը, հայկական ինքնությանն ու ազգային-հոգևոր ժառանգության պահպանմանն առնչվող հարցեր։

Ոչ պաշտոնական հանդիպում ենք ունեցել նաև Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի հետ և քննարկել ապագա համագործակցությանն առնչվող հարցեր»:

 
 

 

 

 
 
 

  • Կիսվել: