շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ո՞ր հարցում են, ըստ Միրզոյանի, Անկարայի ուղերձները հիմնականում դրական

Ո՞ր հարցում են, ըստ Միրզոյանի, Անկարայի ուղերձները հիմնականում դրական

Հայաստանն ակնկալում է, որ Երեւանի եւ Անկարայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը փետրվարի 24-ին Վիեննայում կայանալիք բանակցությունների ընթացքում կքննարկեն դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ սահմանների բացման հարցերը։ Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

Նա, մասնավորապես, նշեց.  ՛՛Հուսով ենք, որ երկու հատուկ ներկայացուցիչների միջեւ այս անգամ կսկսվեն առարկայական քննարկումներ, որոնք ուղղված կլինեն սահմանների բացմանը և դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը։

Ուզում եմ կրկնել, որ այդ հարցի վերաբերյալ պաշտոնական Անկարայի ազդանշանները, ուղերձներն ու ակնարկները հիմնականում դրական բնույթ են կրում՛՛:

 

 

  • Կիսվել: