Ո՞ր երկրի պատճառով ՄԱԿ-ի ԱԽ-ն հայտարարություն չընդունեց․ Ֆրանսիայի ԱԺ նախագահը չպատասխանեց հարցին
Մենք ցանկանում ենք այնպես անել, որ հնարավորինս արագ Լաչինի միջանցքը բացվի եւ դեռ հույս ունենք: Այս մասին այսօր Երեւանում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ ասուլիսում ասաց Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեն՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք չի՞ տեսնում ՄԱԿ-ի ԱԽ գործուն միջամտության անհրաժեշտություն, երբ արդեն մեկ ամիս Արցախը շրջափակման մեջ է:
«Պետք է իսկապես հասկանանք, թե որն է այն դերը, որ Ֆրանսիան ցանկանում է խաղալ, եւ ինչ դեր կարող է խաղալ Ֆրանսիայի խորհրդարանը: Ֆրանսիայի նախագահը շարունակելու է ջանքեր գործադրել խաղաղ լուծում գտնելու համար»,-ասաց նա:
Հարցին, թե ո՞ր երկրի պատճառով ՄԱԿ-ի ԱԽ-ն հայտարարություն չընդունեց, Յաել Բրաուն-Պիվեն արձագանքեց. «Ցավոք չեմ կարող պատասխանել այդ հարցին»:



