ուրբաթ, հուլիս 3
3 / 7 / 2026
Ո՞նց է՝ դուք գիտեք Աննա Հակոբյանը ե՞րբ ու ո՞նց է ջղայնացել, ի՞նչ է ասել, ի՞նչ տրամադրությամբ, բայց չգիտեք՝ դատավորներից ով ում բարեկամն է․ Նիկոլ Փաշինյանը՝ լրագրողներին

Ո՞նց է՝ դուք գիտեք Աննա Հակոբյանը ե՞րբ ու ո՞նց է ջղայնացել, ի՞նչ է ասել, ի՞նչ տրամադրությամբ, բայց չգիտեք՝ դատավորներից ով ում բարեկամն է․ Նիկոլ Փաշինյանը՝ լրագրողներին

Դատավորները անձեռնմխելի են և ցկայնս պաշտոնավարում են, անկախ նրանից, թե որտեղ են պաշտոնավարում՝ պաշտոնավարում են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանը Փաշինյանի արած վեթինգի լավագույն օրինակն է, երբ վերջինս հայտարարում էր, որ այն դատավորների, որոնց քննած գործերով ՀՀ-ն պարտվում է ՄԻԵԴ-ում՝ չպետք է պաշտոնավարեն, մինչդեռ Խունդկարյանը հիմա ՍԴ դատավոր է։

«Ինչի՞ եք մի անձի վրա կենտրոնանում, եթե Խունդկարյանը ՍԴ դատավոր չլիներ՝ Վճռաբեկի նախագահ կլիներ։ Մենք մի քանի անուններ ենք հրապարակ բերել ու իրենց անընդհատ թիրախավում ենք, որ նախկին պաշտոնյաների զավակներ, փեսաներ, հարսներ դատավոր են, նրանց անունները ոչ ոք չգիտի, որովհետև լրատվամիջոցները նրանց անունները չեն տալիս։ Այսինքն, մի 2 անուն են տալիս, ու, ընդ որում, դիպուկ չեն այդ անունները։ Մյուսների անունները չգիտեք, չեք տալիս, որ անունները տանք, ասելու եք մարդկանց թիրախավորում եք։ Դատավորները պաշտպանված են։

Բա դուք գնացեք, դատավորներով հետաքրքրվեք, ինչու չեք հետաքրքրվում՝ ում որդիներն են, ում հարսներն են, ում փեսաներն են։

Էդ ոնց ա դուք գիտեք Աննա Հակոբյանը երբ ու ոնց է ջղայնացել, ինչ է ասել, ինչ տրամադրությամբ, բայց չգիտեք՝ դատավորներից ով ում բարեկամն է։ Խելագարվելու բան է»,-ասաց Փաշինյանը։

  • Կիսվել: