հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Նյու Յորքում ՀՀ նախագահն այցելել է հրեական սինագոգ

Նյու Յորքում ՀՀ նախագահն այցելել է հրեական սինագոգ

Նյու Յորք կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Քուինս շրջանի հրեական սինագոգ, այնուհետև հանդիպում է ունեցել Նյու Յորքի հրեական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման և համագործակցության նոր հնարավորությունների բացահայտման հարցեր։

Անդրադարձ է կատարվել նաև փոխշահավետ ներուժ ունեցող ոլորտներում ներդրումային համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարներին՝ Հայաստանի գործարար շրջանակների մասնակցությամբ։

Հանրապետության նախագահի աշխատանքային այցն ավարտվել է։

  • Կիսվել: