երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Նույնիսկ Ռուսաստանն արդեն չի կարողանում դա հերքել․ Ալեն Սիմոնյանը՝ Լաչինի միջանցքի անցանելիության միասին

Նույնիսկ Ռուսաստանն արդեն չի կարողանում դա հերքել․ Ալեն Սիմոնյանը՝ Լաչինի միջանցքի անցանելիության միասին

Ակնհայտ է, որ ռուսական կողմն ունի պարտավորություն ապահովելու Լաչինի միջանցքի անխափան անցանելիությունը, որը չի կատարում: Այս մասին, այսօր Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

ԱԺ նախագահը կարծում է, որ մեր ռուս գործընկերները կարող են ավելի շատ լծակներ կիրառել, որպեսզի այդ հարցը լուծվի․«Նույնիսկ Ռուսաստանն արդեն չի կարողանում դա հերքել, այլ հարց է, թե մենք ինչ տարբերակ ենք տեսնում և ոնց ենք պատկերացնում այդ հարցի լուծումը»:

«Արդյո՞ք մենք պատկերացնում ենք, որ ռուս, բելառուս և ղազախ զինվորները պետք է գան և կրակեն զինվորների վրա։ Բնականաբար ո՛չ։ Արդյո՞ք քաղաքական լծակներ կան, որ պետք է օգտագործվեն։ Այո՛, կան։ Արդյո՞ք ես գնահատում եմ, որ այդ քաղաքական լծակները մեր գործընկերոջ կողմից բավարար չափով չեն կիրառվում։ Այ՛ո, ես այդպես եմ համարում: Կարելի է ավելի շատ լծակներ կիրառել որպեսզի այդ հարցը լուծվի»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

 

  • Կիսվել: