երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Նուրբ թեմա է. ՌԴ դեսպանը` Նժդեհի շուրջ աղմուկի մասին

Նուրբ թեմա է. ՌԴ դեսպանը` Նժդեհի շուրջ աղմուկի մասին

Գարեգին Նժդեհի թեման կապ ունի մեր ընդհանուր պատմության, Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմության հետ։  Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարել է ՀՀ-ում ՌԴ Արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը` հավելելով, որ սա  շատ նուրբ թեմա է:

Նրա խոսքով, այսօր տեսանելի է, որ քաղաքական և միջազգային համատեքստում փորձեր են արվում նորից գրել պատմությունը, վերաորակավորել այն, ինչ տեղի է ունեցել այն ժամանակ:

Հիշեցնենց, որ օրերս ռուսաստանցի մի շարք լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը , անդրադառնալով Նժդեհի վերաբերյալ հարցին ասել էր, որ այդ հարցը առկա է Ադրբեջանի հետ հարաբերությունների օրակարգում և տարօրինակ համարել այն, որ այդ հարցը առկա է նաև Ռուսաստանի հետ հարաբերություններում։

Ավելի վաղ Աշխաբադում Փաշինյանն ասել էր.«Ադրբեջանի նախագահի խոսքերն առաջին հերթին անհարգալից վերաբերմունք են հայ ժողովրդի համար: Եվ ես դա համարում եմ անհարգալից վերաբերմունք ԱՊՀ պետությունների ղեկավարների և ժողովուրդների նկատմամբ, որոնք նրանք ներկայացնում են այստեղ: Ներողություն եմ խնդրում նման լարվածության համար: Դուք տեսաք, որ ես չեմ դրա հեղինակը»:

Իր ելույթում Իլհամ Ալիևը, մասնավորապես նշել էչ, որ Հայաստանում հերոսացվում է ֆաշիզմը, որտեղ նախկին իշխանությունները Երևանի կենտրոնում կանգնեցրել են «ֆաշիստական դահիճ և դավաճան» Գարեգին Նժդեհի հուշարձանը, և այդ արձանը շարունակում է կանգուն մնալ նաև այսօր: Ալիևը դա անվանել է «ցինիկ քայլ»:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: