ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Նստում եմ մի աթոռի վրա, որի վրա երկու տարի նստել է Կարեն Կարապետյանը․ Փաշինյան

Նստում եմ մի աթոռի վրա, որի վրա երկու տարի նստել է Կարեն Կարապետյանը․ Փաշինյան

Աշխատասենյակում որևէ բան չի փոխվել, ինչ եղել է, նույնը մնացել է։ Այս մասին այսօր Քաջարանում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես այսօր վարչապետի աշխատասենյակում նստում եմ մի աթոռի, որի վրա երկու տարի նստել է Կարեն Կարապետյանը: Համակարգիչն ու հեռուստացույցն են փչացել, դրանք ենք փոխել»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը հայտարարեց, որ ուղղաթիռը, ինքնաթիռը, մեքենան ճոխություն չեն, փոխադրամիջոց են.

«Թող «Ոչ»-իստներն օրինականության մասին դատողություն անելուց առաջ պատասխանեն հարցին՝ արդյո՞ք Սերժ Սարգսյանը 2013 թվականին օրինական ճանապարհով է ընտրվել նախագահ. «2008-ին արդյո՞ք օրինական ճանապարհով է ընտրվել: Այս երկու հարցերին թող պատասխանեն, ու մենք կհասկանանք՝ նրանք օրենքի մասին են մտածո՞ւմ, թե իրենց թիկունքում կանգնած «Ոչ»-իստների»:

  • Կիսվել: