ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Նրա ղեկավարած պետական համակարգի ոտքերի տակ հողը պետք է այրվի․ Քաղաքագետ

Նրա ղեկավարած պետական համակարգի ոտքերի տակ հողը պետք է այրվի․ Քաղաքագետ

Իրանագետ Վարդան Ոսկանյանը սոցկայիք իր էջում անդրադարձել է Թուրքիայի նախագահի կողմի հնչած «սրի մնացուկ» արտահայտությանը։

Նա, մասնավորապես, նշել է․

․ «Ես նույնիսկ գիտեմ, որ թուրքերենում վիրավորական «սրի մնացուկ» արտահայտությունը պատճենված է արաբերեն باقیة الصیوف [bāqiyyat al-ṣuyūf] ձևից, բայց Հայաստանի վերածնված պետականությունը ոչ թե «սրի մնացուկ» է, այլ սրով նվաճված, ընդ որում, հենց Էրդողանի նախնիների դեմ ճակատամարտերում։

Բայց սա, ըստ իս, լոկ զգացական տարր է, և այդ զգացականությունը գործնականում գրոշի արժեք չի ունենա, եթե մենք որպես պետություն և ազգ չկարողանանք լրջորեն ձեռնամուխ լինել և ստեղծել հակաթուրքական դաշինք երկու մակարդակներում՝ մի կողմից տարածաշրջանային և արտատարածաշրջանային պետությունների, իսկ մյուսից՝ հենց Թուրքիայի ներսում պետականազուրկ ժողովուրդների հետ։

Մեր հանդեպ նման ատելությամբ լցված անձի և նրա ղեկավարած պետական համակարգի ոտքերի տակ հողը պետք է այրվի թե՛ միջազգային ասպարեզում և թե՛ Թուրքիայի ներսում՝ ապացուցելով, որ Ցեղասպանությունից մազապուրծների սերունդն արդեն չկա, իսկ մենք ոչ թե «սրի մնացուկ» ենք, այլ, պատկերավոր ասած, հմուտ և հաջողակ «սուր ճոճող»»։

  • Կիսվել: