ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Նոյեմբերի 9-ի նախաշեմին հեռախոսազրույց են ունեցել Լավրովն ու Միրզոյանը

Նոյեմբերի 9-ի նախաշեմին հեռախոսազրույց են ունեցել Լավրովն ու Միրզոյանը

Նոյեմբերի 8-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի միջև: Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարությունից:

՛՛Նախարարները շարունակել են կարծիքների փոխանակումը 2020թ. նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հայտարարության ընդունման տարեդարձի նախաշեմին:

Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են նաև ռուս-հայկական դաշնակցային փոխգործակցության արդիական հարցերին, տարածաշրջանային և միջազգային խնդիրների առանձին ասպեկտներին՛՛,-ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: