երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Նոյեմբերի 8-ից դպրոցներում կվերսկսվի առկա ուսուցումը

Նոյեմբերի 8-ից դպրոցներում կվերսկսվի առկա ուսուցումը

Դպրոցներում դասերը երկուշաբթի օրվանից` նոյեմբերի 8-ից կսկսվեն առկա ձևաչափով։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ԿԳՄՍ նախարարության մամուլի խոսնակ Գեղամ Մելիքբեկյանը։

«Այս պահի դրությամբ որոշումն այդպիսին է, որ հայտարարված արձակուրդի ավարտին դպրոցները կվերադառնան առկա դասապրոցեսը»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է բուհերին, Գեղամ Մելիքբեկյանի խոսքով, բուհերն իրենք են որոշում՝ երբ և ինչ ձևաչափով անցկացնել դասերը։

Հիշեցնենք` ավելի վաղ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ԿԳՄՍՆ–ը որոշում էր կայացրել 1 շաբաթով երկարացնել դպրոցականների աշնանային արձակուրդները ` մինչև 2021 թվականի նոյեմբերի 7-ը ներառյալ։ Իսկ բուհերն անցել էին հեռավար ուսուցման։

  • Կիսվել: