կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Նոյեմբերի 24-ին Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում կպատասխանի ՀՀ քաղաքացիների հարցերին

Նոյեմբերի 24-ին Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում կպատասխանի ՀՀ քաղաքացիների հարցերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 24-ին՝ ժամը 12:00-ից ուղիղ եթերում կպատասխանի ՀՀ քաղաքացիների եւ սփյուռքի մեր հայրենակիցների տեսահարցերին: Այս ամսին հայտնում է վարչապետի մամուլի քարտուղարը։

Խնդրում ենք՝ հարցերը տեսահաղորդագրության տեսքով ուղարկել նախապես՝ WhatsApp հավելվածի +374 44 900-800 հեռախոսահամարին, նոյեմբերի 17-ից մինչ նոյեմբերի 23-ը՝ ժամը 18:00-ը: Տեսահաղորդագրության սկզբում անհաժեշտ է նշել անունը, ազգանունը եւ բնակության վայրը: Ցանկալի է՝ նաեւ զբաղմունքը եւ աշխատանքի վայրը:

Վարչապետն ուղիղ եթերում կպատասխանի այն հարցերին, որոնք ձեւակերպված են հակիրճ, կոռեկտ եւ հստակ :

Հարցուպատասխանը եթեր կհեռարձակվի Հայաստանի Հանրային հեռուստաընկերությամբ, վարչապետի ֆեյսբուքյան էջով և կառավարության յութուբյան պաշտոնական ալիքով.

  • Կիսվել: