շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Նոյեմբերի 18-19-ը ՀՀ-ում կանցկացվի ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը. Փաշինյանը հանձնարարական է տվել

Նոյեմբերի 18-19-ը ՀՀ-ում կանցկացվի ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը. Փաշինյանը հանձնարարական է տվել

Նոյեմբերի 18-19-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը. այս կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարականներ է տվել։

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պետին Փաշինյանը հանձնարարել է ապահովել նիստի կազմակերպչական աշխատանքների պատշաճ մակարդակով իրականացումը, նախապատրաստել նիստի ծրագիրը և ապահովել ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումը.

Արտակարգ իրավիճակների նախարարին հանձնարարվել է ապահովել փրկարար ծառայության շուրջօրյա հերթապահությունը միջոցառման անցկացման վայրերում, իսկ պաշտպանության նախարարին` ապահովել Պատվո պահակային վաշտի ներկայությունն արարողակարգային միջոցառումների ընթացքում։

Առողջապահության նախարարին հանձնարարվել է ապահովել միջոցառման անցկացման վայրերում և պատվիրակությունների անդամների կեցավայրերում հակահամաճարակային կանոնների պահպանումը և սանիտարահիգիենիկ պայմանները, միջոցառման վայրերում բոլոր մասնակիցների ջերմաչափումը և, ըստ անհրաժեշտության, միջոցառման մասնակիցների, կազմակերպչական աշխատանքների մեջ ներգրավված և սպասարկման ոլորտի աշխատակիցների թեստավորումը (ՊՇՌ մեթոդով), շտապ բուժօգնության անձնակազմերի ներկայությունը, բուժկետերի գործունեությունը, ըստ անհրաժեշտության, մասնակիցների բժշկական օգնությունը և սպասարկումը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում։

Պետական պահպանության ծառայության պետը պետք է ապահովի հյուրերի անվտանգությունը Հայաստանում գտնվելու ընթացքում, իսկ ոստիկանության պետն ապահովի նիստի անցկացման հետ կապված վայրերում հասարակական կարգի պահպանումը։

Միջոցառումների հետ կապված ծախսերը կկատարվեն 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: