ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում քաղաքացու մահը որեւէ կապ չունի կորոնավիրուսի հետ․ Փաշինյան

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում քաղաքացու մահը որեւէ կապ չունի կորոնավիրուսի հետ․ Փաշինյան

Սիրելի հայրենակիցներ, մարտի 17-ին «Արմենիա» բ/կ-ից «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել թոքի այտուց, երկկողմանի թոքաբորբ, շնչառական անբարարություն ախտորոշմամբ 49-ամյա պացիենտ, ում մոտ, բնականաբար, կասկածվել է նաև կորոնավիրուսային հիվանդություն: Այս մասին գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Կատարվել է նմուշառում և արդյունքը եղել է բացասական, այսինքն՝ հերքվել է կորոնավիրուսի առկայությունը պացիենտի օրգանիզմում:

Միաժամանակ, իրականացվել են սիրտ-թոքային վերակենդանացման բոլոր միջոցառումները, ներգրավվել է լրացուցիչ բրիգադ, բայց ցավոք, քաղաքացու կյանքը չի հաջողվել փրկել:

Հաշվի առնելով կորոնավիրուսի հետ կապված ընթացիկ վիճակը, հարկ եմ համարում հատուկ արձանագրել, որ քաղաքացու մահը որեւէ կապ չունի կորոնավիրուսի հետ»,- գրելկ է վարչապետը:

  • Կիսվել: