Նորմալ մարդու համար կալանքն այն կալանավայրերում, որոնք ունենք՝ գերբնակեցված, կեղտոտ, հակասանիտարական, խnշտшնգմшն միջոց է. Չալաբյան
«Այսօր գալով դատարան՝ ես չէի կարող կանխատեսել արդյունքը։ Դատավորն ընդունել է իրավաբանության տեսակետից միակ հնարավոր որոշումը, բայց գիտեք, որ մեր երկրում միշտ չէ, որ իրավունքը գործում է»,-դատական նիստերի դահլիճից ազատ արձակվելով՝ դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ, «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։
Նա նշեց, որ ինքն այսօր գալիս էր դատարան պայքարը շարունակելու տրամաբանությամբ, չգիտեր՝ ինչ որոշում կընդունի դատարանը։
Ա. Չալաբյանը նշեց, որ Հայաստանում կալանքը չպետք է լինի պատժի և խոշտանգման միջոց. «Նորմալ մարդու համար կալանքն այն կալանավայրերում, որոնք ունենք, որոնք գերբնակեցված են, կեղտոտ են, հակասանիտարական են, խոշտանգման միջոց են»։
Նա նշեց, որ իրենց առաջադրված մեղադրանք անհեթեթ էր. «Իրականության բացահայտ նենգափոխում է տեղի ուեցել, դատախազը չպետք է ստորագրեր նման մեղադրական եզրակացություն։
Ազատության մեջ իմ քայլն է լինելու այս մեղադրանքը քարը քարի վրա չթողնելը»։
Հիշեցնենք՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում, դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, այսօր նախնական դատալսումների ընթացքում քննարկվել է Չալաբյանի խափանման միջոցի հարցը։ Դատարանը որոշեց Ավետիք Չալաբյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը վերացնել, որևէ խափանման միջոց կիրառելու անհրաժեշտությունը էլ չկար։



