երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Նոր ստեղծվող Հակակոռուպցիոն կոմիտեն ժամանակավորապես կտեղակայվի Մոսկովյան 1 հասցեում

Նոր ստեղծվող Հակակոռուպցիոն կոմիտեն ժամանակավորապես կտեղակայվի Մոսկովյան 1 հասցեում

Նոր ստեղծվող Հակակոռուպցիոն կոմիտեն ժամանակավորապես կտեղակայվի Երևան քաղաքի Մոսկովյան 1 հասցեում: Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում:

 

ՀՀ արդարադատության նախարարությունը դիմել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ նոր ստեղծվող Հակակոռուպցիոն կոմիտեի ժամանակավոր տեղակայման նպատակով ՀՀ ոստիկանությանը պատկանող ՀՀ Երևան քաղաքի Մոսկովյան 1 հասցեում գտնվող անշարժ գույքը նախարարությանն ամրացնելու խնդրանքով:

 

Համապատասխան որոշման նախագիծն ընդունվեց:

  • Կիսվել: