չորեքշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2024
Նոր Սահմանադրության ընդունումն ու խորհրդարանական ընտրությունները պետք չէ համատեղել. վարչապետ

Նոր Սահմանադրության ընդունումն ու խորհրդարանական ընտրությունները պետք չէ համատեղել. վարչապետ

Նոր Սահմանադրության ընդունումն ու Խորհրդարանական ընտրությունները պետք չէ համատեղել: Այս մասին այսօր «Ժողովրդավարության հայկական երրորդ ֆորում»-ի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Մենք նոր Սահմանադրության թեման 2018-ից անընդհատ քննարկում ենք, բայց այդ հարցը, ձեզ հայտնի հանգամանքների բերումով, անընդհատ նոր շահարկումներով է հարստանում: Եթե վերադառնանք ժողովրդավարության տրամաբանությանը, ես մնում եմ իմ համոզմունքին: Ի վերջո՝ ի՞նչ է Սահմանադրությունը: Սահմանադրությունը քաղաքացիների պայմանավորվածությունն է միջանձնային և մարդու ու պետության, համակարգերի հարաբերությունների մասին»:

Վարչապետի խոսքով՝ մեր շատ խնդիրներ գալիս են նրանից, որ քաղաքացիները չեն համարում, որ այդ կանոնները սահմանել են իրենք, կամ իրենք են քվեարկել այդ փոփոխությունների օգտին:

  • Կիսվել: