երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Նոր փոփոխություն Երևանի ավագանու կազմում. ո՞վ է վայր դնում մանդատը. «Փաստ»

Նոր փոփոխություն Երևանի ավագանու կազմում. ո՞վ է վայր դնում մանդատը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Երևանի ավագանու կազմում առաջիկա օրերին նոր փոփոխություններ են սպասվում. ի մասնավորի, «Փաստ» թերթի տեղեկություններով, ավագանու անդամի մանդատը վայր դնելու դիմում է գրել ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, նա սահմանված կարգով արդեն ուղարկել է մանդատից հրաժարվելու դիմումը։

Ի դեպ, նույն Ուրիխանյանի վերաբերյալ ուշագրավ տեղեկություն է հրապարակել «Պարալել զեթ» ռուսական տելեգրամյան ալիքը։ Նշվում է, որ նախկին պատգամավորի նկատմամբ ՀՀ իշխանությունները փորձում են արտահանձնման գործընթաց իրականացնել և առայժմ ոչ պաշտոնապես դիմել են ՌԴ իրավապահներին։ Հայկական կողմը պնդել է, որ Ուրիխանյանը հրապարակային հայտարարություններով վերջին շրջանում անցել է բոլոր թույլատրելի սահմաններն իշխանության ներկայացուցիչների նկատմամբ` իր յութուբյան ալիքում իշխանության դեմ իբր մոտալուտ սպասվող գործողությունների համար հայտարարություններ տարածելով։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

  • Կիսվել: