երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Նոր «փիլիսոփայության» արդյունքում ներառական կրթություն ստացող երեխաները մնացել են փողոցում․ Նաիրա Զոհրաբյան

Նոր «փիլիսոփայության» արդյունքում ներառական կրթություն ստացող երեխաները մնացել են փողոցում․ Նաիրա Զոհրաբյան

 Թիվ 92 մանկապարտեզը հունվարի 8-ից դռները փակել է ներառական կրթություն ստացող երեխաների առաջ: Այս մասին գրում է ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը։

«Նոր «փիլիսոփայության» արդյունքում երեխաները մնացել են փողոցում։ 

Այս խնդրին վստահաբար քաղաքապետը ծանոթ է: Թիվ 92 մանկապարտեզը հունվարի 8-ից դռները փակել է ներառական կրթություն ստացող երեխաների առաջ: Որովհետև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դադարեցրել է մանկապարտեզի թվով 23 հատուկ խնամք ապահովող աշխատակիցների ֆինանսավորումը:  Նախարարությունից պարզաբանում են, թե փոխել են ֆինանսավորման տրամաբանությունը և այդ խնդիր մասին ամիսներ առաջ տեղեկացրել են քաղաքապետարանին:


Ըստ էության, նախարարաությունը այլևս իր անելիքը չի տեսնում հատուկ կարիքներ ունեցող երեխաներին փողոցում թողնելու խնդրում և հարցը տեղափոխել է քաղաքապետարանի դաշտ: Սա այն դեպքն է, երբ ես էլ քաղաքապետարանի մեղավորությունը չեմ տեսնում, որովհետև հարցը քննարկել եմ ավագանիների հետ և հիմա Երևանի ավագանին պիտի ինչ-որ լուծում գտնի այն դեպքում, երբ քաղաքի այս տարվա բյուջեով նման ծախս պարզապես նախատեսված չի:

Հիմա ես չգիտեմ ով ինչի համար է մեղավոր և ի՞նչ նոր սողոմոնյան փիլիսոփայություն է դրված ֆինանսավորման նոր մոդելում, որ քաղաքապետարանն ու հասարակական որևէ կազմակերպություն չի «ֆայմել» դիմի նախարարությանը, բայց մեկ բան հստակ է` մանկապարտեզ հաճախող հատուկ կարիքներ ունեցող երեխաների հարցը պիտի լուծվի և վերջ:
Պատրաստ եմ հարցը քննարկել նախարարության, քաղաքապետարանի և մարդու իրավունքների պաշտպանի մասնակցությամբ, ով ևս այս խնդրին տեղյակ է:»,- գրել է ԲՀԿ-ական պատգամավորը

  • Կիսվել: