շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
 Նոր պատերազմի նախապատրաստվելու ժամանակն է. «Հայաստանի Հանրապետություն»

Նոր պատերազմի նախապատրաստվելու ժամանակն է. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․  «Մենք դեռ երկար ժամանակ կունենանք վերլուծելու, գնահատելու պատերազմի այս հանգրվանի պատճառներն ու հանգամանքները: Անկասկած, այստեղ վերլուծական մտքի ու կարողությունների արդյունքների պակաս չենք ունենա: Կգնահատվեն ինչպես բանակի սպառազինության, պատերազմական վիճակում այն ներկրելուն խոչընդոտած բացարձակ շրջափակման խնդիրները, այնպես էլ դիվանագիտության սեղանի շուրջ ծավալված գործընթացները: Այս ամենը հիմնավոր եւ բազմակողմանի վերլուծելու, գնահատելու համար ժամանակ է պետք: Բայց այսօրվանից պետք է պատրաստվենք նոր պատերազմի: Պետք է անհապաղ գնահատենք եւ գործողություններ իրականացնենք ներկայիս ստեղծված իրավիճակի, նոր մարտահրավերների ուղղությամբ: Ստորագրված հրադադարի հայտարարության հիմնական շեշտադրումը ռուսական խաղաղապահների ներգրավումն էր կողմերի շփման գծում: Բաց է մնում գլխավոր` Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքի հարցը, եւ հիմնական պայքարը շարունակվում է հենց այս ուղղությամբ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: