ուրբաթ, հոկտեմբեր 23
23 / 10 / 2026
Սև ծովում առևտրային նավ է սnւզվել, որի վրա գտնվել են Ադրբեջանի և Ուկրաինայի քաղաքացիներ. կա 1 զnh

Սև ծովում առևտրային նավ է սnւզվել, որի վրա գտնվել են Ադրբեջանի և Ուկրաինայի քաղաքացիներ. կա 1 զnh

Սև ծովում առևտրային նավ է սուզվել, որի վրա գտնվել են Ադրբեջանի և Ուկրաինայի քաղաքացիներ: Ինչպես հայտնում է novinite.com-ը, «Խորիվ» (Khoryv) անվանմամբ նավը սուզվել է ռումինական Կոնստանցա նավահանգստից 13 ծովային մղոն հեռավորության վրա:

Պատահարի հետևանքով մեկ նավաստի զոհվել է, երեքը՝ անհետ կորել, ինը մարդ փրկվել է: Ընդհանուր առմամբ նավում գտնվել է 13 մարդ: Նրանցից 10-ը Ուկրաինայի քաղաքացիներ էին, 3-ը՝ Ադրբեջանի:

Տեղական ժամանակով ժամը 10:00-ի սահմաններում նավը աղետի ազդանշան է տվել, ինչից հետո Ռումինիայի համապատասխան մարմինները միջամտել են իրավիճակին: Միջադեպի պատճառը դեռևս անհայտ է:

Նախնական և չհաստատված տվյալներով՝ նավը ենթարկվել է անօդաչու թռչող սարքի հարձակման, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել: Պատահարի պահին նավը գտնվել է Ռումինիայի տարածքային ջրերից դուրս, սակայն երկրի ծովային սահմանի մոտակայքում:

  • Կիսվել: