ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Նման ընդդիմադիր գործունեությունը բոլոր տեսակի իշխանությունների համար նվեր է. ԱԺ նախագահ

Նման ընդդիմադիր գործունեությունը բոլոր տեսակի իշխանությունների համար նվեր է. ԱԺ նախագահ

Նման ընդդիմադիր գործունեությունը բոլոր տեսակի իշխանությունների համար նվեր է: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

՛՛Այս գործունեությունը, այս բառապաշարը, որ այս ընթացքում դրսեւորվում է, անկեղծ նվեր է: Հավատացեք, իշխանությունը դրանից միայն շահում է: Երբ ՀՀ օրհներգը հնչում է, եւ դրանից հետո պատգամավորը հարցնում է, խոսում է իմ հանգստի մասին, դա միայն կարող է հետաքրքրել խոհանոցում եւ ֆեյսբուքում նստած ձեր եւ մեր ինչ-որ քանակության մարդկանց, բայց քաղաքական առումով դա զրո նշանակություն ունի, որովհետեւ բոլորը գիտեն, թե ով է այս դահլիճում կոռումպացված, որտեղից են սնվում եւ այլն: Իսկ դրան հաջորդել է 11 բարձր հանդիպում, որը տեղի է ունեցել Վիեննայում, որոնք ունեցել են քաղաքական մեծ արժեք ու կարեւորություն, բայց որոնց մասին ընդդիմությունը չի խոսում՛՛,-մասնավորապես ասաց  Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ ընտրությունների ժամանակ այդ բառապաշարն արդեն իսկ օգտագործվել է իր ու իր գործընկերների վերաբերյալ. ՛՛Ասվել ու հնարվել են բոլոր հնարավոր բաները: Վերցվել է մի նախադասություն, հետո ֆեյքերով մեկը տակը գրել է, օրինակ, որ X անձնավորության հյուրանոցն արժի 2 մլն դրամ: հետո չի էլ լինում բռնել այդ մարդուն, որ ականջներից բերել, այդ սուտասան տականքին, որ պատասխան տա, որովհետեւ ինքը ֆեյք է: Բայց գալիս էստեղ այդ ֆեյքի հիման վրա հայտարարություններ են անում՛՛:

Ըստ ԱԺ նախագահի՝ նոր փորձ կատարվեց օրակարգ մտցնել Վազգեն Սարգսյանի հետ կապված ինչ-որ հայտարարություններ: ՛՛Վազգեն Սարգսյանը Վազգեն Սարգսյան է, դա արժեք է եւ մեր ազգային հերոսն է: Որեւէ մեկը այս դահլիճում չի փորձել ու չի փորձի նման մարդկանց մասին որեւէ վատ բան ասել: Ու մի պատմություն պատմվեց: Այդ պատմությունն ունի իր երկրորդ մասը, որ քաղաքական տարբեր գործիչներ տարբեր գործարարների ձեռքերից սնվում էին, գնում էին տարբեր խնդրանքներով էին դիմում՝ այդ վատ քաղաքական գործիչները այդ վատ գործարարներից:

Այդ պատմությունները նույնպես այստեղ կարող են տեղ գտնել եւ պատմվել: Ինչ վերաբերում է վազգեն Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի պատմության մեջ մնալուն, ապա, այո, նրանք պատմության մեջ կմնան. Վազգեն Սարգսյանը իր ձեւով, պարոն Քոչարյանը իր ձեւով: Իսկ թե ինչ ձեւով կմնան, այ դա արդեն շատ-շատ տարբեր ու վիճելի խոսակցություն է՛՛,-ասաց Սիմոնյանը:

  • Կիսվել: