շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Նման սպառնալիքները ցեղասպան մտադրությունների դրսեւորում են. Նաղդալյանը՝ ատոմակայանին հարվածելու մտադրության մասին Ադրբեջանի հայտարարության շուրջ

Նման սպառնալիքները ցեղասպան մտադրությունների դրսեւորում են. Նաղդալյանը՝ ատոմակայանին հարվածելու մտադրության մասին Ադրբեջանի հայտարարության շուրջ

Հայաստանը Բաքվի կողմից Հայկական ատոմակայանին հրթիռներով հարվածելու սպառնալիքները դիտարկում է որպես պետական եւ միջուկային ահաբեկչություն։ Այս մասին այսօր ճեպազրույցում ասաց ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:

Հիշեցնենք, որ ատոմակայանին հարվածելու մասին ավելի վաղ բարձրաձայնել էր Ադրբեջանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Նաղդալյանը տեղեկացրեց, որ Վիեննայում միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին տեղեկացրել է հայկական ատոմակայանին հարվածներ հասցնելու Ադրբեջանի սպառնալիքների մասին:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Մենք նման սպառնալիքները դիտարկում ենք որպես ցեղասպան մտադրությունների դրսեւորում: Հատկանշական է, որ Ադրբեջանը պարբերաբար հայտարարություններ է անում՝ մտահոգություն հայտնելով կայանի վիճակի վերաբերյալ եւ անմիջապես սպառնում է ոչնչացնել: Սա ցույց է տալիս, որ Ադրբեջանի մտահոգությունը մանիպուլյատիվ բնույթ է կրում՛՛:

 

  • Կիսվել: