երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Նման իրավիճակը խառնում է նաև Թուրքիայի խաղաքարտերը․ Քաղաքագետը՝ ղազախական հեղափոխության միջազգային կոնտեկստի մասին

Նման իրավիճակը խառնում է նաև Թուրքիայի խաղաքարտերը․ Քաղաքագետը՝ ղազախական հեղափոխության միջազգային կոնտեկստի մասին

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանն անդարդարձել է ղազախական հեղափոխության միջազգային կոնտեկստին։ 

Նրա համոզմամբ ղազախական հեղափոխությունը տապալեց այդ երկրի փաստացի նախագահ Նազարբաևին:

Քաղաքաետը մի քանի կետով ներկայացրել է իրավիճակը․

1. Հիմա, եթե Տոկաևը պահպանի իր պաշտոնը, (կարծես ամեն ինչ դրան է գնում) ապա առավելապես Ռուսաստանի շնորհիվ: Սա նշանակում է լինել կախված Ռուսաստանից համարյա այնքան, որքան կախված է Բելառուսը: Ի դեպ հենց Ռւսաստանի շնորհիվ է Տոկայևը ստացել անսահման իշխանություն և հենց Տոկաևն է այս պահին հեղափոխության հիմնական շահառուն:

2. Գոնե այս պահին Ղազախստանն ըստ էության կտրվել է թյուրքական աշխարհի շղթայից և դարձել է ռուսական աշխարհի ազդեցության գոտի (տես թուրքիայի դիրքավորումը պան թուրքական զորքեր ստեղծելու անհրաժեշտության մասին):

Բնականաբար նման իրավիճակը խառնում է նաև Թուրքիայի խաղաքարտերը՝ նեոօսմանյան կայսրություն ձևավորելու ճանապարհին (տես թուրք-ադրբեջանական համատեղ հիստերիան):

3. Եթե Ռուսասանը կորցներ Ղազախստանը, ապա նա կկորցներ նաև ԵԱՏՄ-ն, քանի որ առանց ԵԱՏՄ հեղինակ և երկրորդ ԵԱՏՄ տնտեսություն Ղազախստանի, այդ կառույցը չէր լինի:

«Ի դեպ ոչ ստաբիլ Ղազախստանը լուրջ մարտահրավեր է չինական ճանապարհ և գոտի նախագծի իրականացման համար և այս առումով, կարծում եմ, Ռուսաստանն ունի Չինաստանի լիակատար աջակցությունը՝ ամեն գնով իրավիճակը ստաբիլացնելու համար (տես Չինաստանի նախագահի ուղերձը):

Մի բան է պարզ: Կապ չունի, թե ով է բարձրացնում հեղափոխական ալիքը, կարևոր է, թե ով է կարողանում այդ ալիքը ճիշտ ժամանակին առավել օպերատիվ որսալ և վերցնել իր շահաբաժինը»,- եզրափակել է Սարգսյանը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: