հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Նման անհիմն հայտարարությունները ծառայում են տարածաշրջանում իրավիճակի սրմանը. Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Փելոսիի հայտարարությունների մասին

Նման անհիմն հայտարարությունները ծառայում են տարածաշրջանում իրավիճակի սրմանը. Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Փելոսիի հայտարարությունների մասին

Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի երեւանյան հայտարարությունները։

Ադրբեջանի ԱԳՆ-ից նշել են. ՛՛Փելոսիի անհիմն եւ անարդար մեղադրանքներն Ադրբեջանի հասցեին անընդունելի են՛՛:

Նշում է, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակի հայտարարությունները ՛՛լուրջ հարված են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին՛՛։

՛՛Նման միակողմանի քայլերն ու անհիմն հայտարարությունները ծառայում են ոչ թե տարածաշրջանում փխրուն խաղաղության ամրապնդմանը, այլ ընդհակառակը՝ դրա սրմանը՛՛,-ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ:

 

  • Կիսվել: