չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի վարչապետին՝ Ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի վարչապետին՝ Ազգային տոնի կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սիեն Լունին՝ երկրի Ազգային տոնի կապակցությամբ:

Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Մեծարգո պարոն վարչապետ,

Սիրելի Սիեն Լուն,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Սինգապուրի բարեկամ ժողովրդին Սինգապուրի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ:

Մեծ գոհունակությամբ և ջերմությամբ եմ հիշում անցյալ տարվա մեր հանդիպումներն ու մտքերի փոխանակումը, որոնց արդյունքում ուրվագծեցինք Հայաստանի և Սինգապուրի միջև համագործակցության նոր ուղիներ՝ հիմնված մեր ժողովուրդների մեծ ներուժի վրա:

Օգտվելով առիթից՝ ուզում եմ նաև շնորհավորել Ձեզ վերջին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Վստահ եմ, որ Ձեր փորձառու և իմաստուն առաջնորդության ներքո Սինգապուրը կշարունակի հաջողությունների ու առաջընթացի իր անշեղ ուղին»։

 

  • Կիսվել: