չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Համոզված եմ, որ Ձեր հմուտ ղեկավարության ներքո Չինաստանը կշարունակի տնտեսական և հասարակական հետագա առաջընթաց. Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սի Ծինփինին

Համոզված եմ, որ Ձեր հմուտ ղեկավարության ներքո Չինաստանը կշարունակի տնտեսական և հասարակական հետագա առաջընթաց. Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սի Ծինփինին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սի Ծինփինին՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով:

Ուղերձում, մասնավորապես, նշված է.

«Ձերդ գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների 14-րդ գումարման համաչինական ժողովի առաջին նստաշրջանի բարեհաջող անցկացման առթիվ և լավագույն բարեմաղթանքներս եմ հղում Ձեզ` Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Համոզված եմ, որ Ձեր հմուտ ղեկավարության ներքո Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը կշարունակի տնտեսական և հասարակական հետագա առաջընթացն ու իր կարևոր նպաստը կբերի միջազգային խաղաղության և կայունության ապահովմանը:

Բարձր գնահատելով հայ-չինական ավանդական բարեկամական հարաբերությունները՝ վերահաստատում եմ իմ պատրաստակամությունը՝ առավելագույն ջանքեր գործադրելու երկկողմ համագործակցության շարունակական զարգացման և ընդլայնման ուղղությամբ:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և արգասաբեր գործունեություն, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին` հարատև խաղաղություն և բարօրություն»:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: