Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի հետ հարաբերությունների ամրապնդման կողմնակից է. Պեսկով
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի այն քաղաքական գործիչների շարքում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների ամրապնդման կողմնակից են: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հայտնում է Ria.ru-ն։
«Մենք առաջնորդվում ենք նրա համապատասխան հայտարարություններով: Դուք գիտեք, չափազանց ակտիվ երկխոսություն է տեղի ունենում նրա և ՌԴ նախագահի միջև: Դուք գիտեք, թե ինչ լարված աշխատանք է նախորդել եռակողմ փաստաթղթի ստորագրմանը, որ վերջ դրեց Լեռնային Ղարաբաղում պատերազմին: Այդ պատճառով այս հարաբերություններն, իրոք, շատ արժեքավոր են»,- ասել է նա: