Նիկոլ Փաշինյանը քվեարկության ժամանակ խախտում է թույլ տվել. Չալաբյան
Նիկոլ Փաշինյանը խախտում է թույլ տվել՝ ընտրատեղամաս գալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական տարբերանշանով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Հայաքվե» միավորման համակարգող, ընտրություններում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի վստահված անձ Ավետիք Չալաբյանը։
Նա հավելել է, որ 7/2 և 7/3 ընտրատեղամասերում արձանագրվել է խախտում, որը կայանում է նրանում, որ տարածքի չափորոշիչները չեն համապատասխանում օրենքի պահանջներին, քանի որ տարածքը չափազանց փոքր և նեղ է ընտրական գործընթացը կազմակերպելու համար։
«7/3 տեղամասում երեքի փոխարեն տեղադրված է քվեարկության երկու խցիկ, ինչը մարդկանց կուտակում է առաջացնում։ Բացի այդ, տարածքը տեսախցիկով վատ է դիտարկվում, և դժվար է ապահովել թափանցիկությունը։
Բացի այդ, 7/2 տեղամասում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձինք գտնվում էին քվեարկության խցիկների հարևանությամբ։ Նրանք մեր պահանջով հեռացան», — նշել է Չալաբյանը։
Նա կրկնել է, որ կդիմի իրավապահ մարմիններին՝ արհեստականորեն գեներացված այն աուդիոձայնագրության առնչությամբ, որում, իբր, լսվում է իր ձայնը։



