շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Նիկոլ Փաշինյանը ՔՊ վերնախավի հետ Գորիսում է. քաղաքական ժողով է տեղի ունենալու (ուղիղ)

Նիկոլ Փաշինյանը ՔՊ վերնախավի հետ Գորիսում է. քաղաքական ժողով է տեղի ունենալու (ուղիղ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՔՊ վերնախավն այս պահին Սյունիքի մարզի Գորիս քաղաքում են. վաղը նրանց մասնակցությամբ ժողով է տեղի ունենալու։ Այս պահին «Լաստիկալ» ռեստորանային համալիրում հանդիպում է ընթանում։

Թեպետ քաղաքական ժողովը, վաղն է նախատեսված, բայց ՔՊ վերնախավն այսօր է ժամանել։ Ռեստորանի տարածքում ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում, նաեւ ՊՊԾ աշխատակիցներ կան։

Գորիսում են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Այստեղ է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանը, ԱԺ ՔՊ–ական պատգամավորներ։

  • Կիսվել: