հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել

Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 17-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ ու 151-րդ կետերն ու Դավիթ Գրիգորյանի դիմումը`

1. Դավիթ Վաղարշակի Գրիգորյանին 2023 թվականի նոյեմբերի 17-ից նշանակել վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի որակի վարչության պետի տեղակալ (պաշտոնի ծածկագիր՝ 06-Գ27-17.2-Ղ3-1)։

2. Դավիթ Վաղարշակի Գրիգորյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող
անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան»,-նշվում է որոշման մեջ:

  • Կիսվել: