ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրեց կուրթանցի Մեխակից

Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրեց կուրթանցի Մեխակից

Այլ բան է, որ պետությունը պետք է աշխատելու հնարավորություն ստեղծի, պետք է օգնի, որ մարդն ավելի մրցունակ լինի որպես մասնագետ։ Սիսիանում «Այո»-ի քարոզարաշվի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կուրթանցի Մեխակի հետ կատարված միջադեպին։

«Ես ուզում եմ խոստովանել, որ երկու սխալ եմ թույլ տվել, ես գերագնահատել եմ մարդու առողջական վիճակը գնահատելու իմ ընդունակությունը, և թերագնահատել եմ այն հանգամանոքը, որ քաղաքացին, քանի որ խոսում է վարչապետի հետ, կարող էր կաշկանդվել ու ասել, որ, «գիտես ինչ, ես իրականում առողջական լուրջ պրոբլեմներ ունեմ» », - ասաց Փաշինյանը։

Նշենք, որ օրերս վարչապետը «Այո»-ի քարոզարշավի ժամանակ կուրթանցի երիտասարդին հանդիմանել էր այն բանի համար, որ նա, լինելով «առողջ տղամարդ», աշխատելու և տուն ստեղծելու փոխարեն իրեն է դիմում։ Ավելի ուշ պարզ էր դարձել, որ երիտասարդն, իրականում, առողջական լուրջ խնդիրներ ունի, որոնց պատճառով արդեն մի քանի տարի է՝ չի կարողանում աշխատել։

«Մենք կարող ենք սխալվել, բայց մենք նենգ ու անազնիվ բան քաղաքացու նկատմամբ չենք անի, համոզված եմ, որ Մեխակն ու նրա ընտանիքը հայտնվել է համընդհանուր ուշադրության կենտրոնում ու հույս ունեմ, որ այն աջակցությունը, որ նա կստանա, կլինի զարգացման աջակցություն», - հավելեց վարչապետը։

  • Կիսվել: